Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԿԳՆ-ի պատճառով կրկին խաթարվել է ՊՆ-ի աշխատանքը. տարկետման գործընթացն իսկական խառնաշփոթ է առաջացրել. «Իրատես»

09:45, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
ԿԳՆ-ի պատճառով կրկին խաթարվել է ՊՆ-ի աշխատանքը. տարկետման գործընթացն իսկական խառնաշփոթ է առաջացրել. «Իրատես»

«Կրթության և գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին:

«Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու անվերջանալիությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը վաղուց ավարտված էր լինում, ու ՊՆ-ն հստակ իմանում էր՝ ում կարող է զորակոչել, ում՝ ոչ,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ ավելացնելով,- մինչև օգոստոսի 11-ը զորակոչը երկարաձգելը ենթադրում է նաև զորացրման գործընթացի դանդաղեցում, ինչի պատճառով ժամկետային զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6208 | 0
Facebook