Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ա՜խ այդ տիկնիկները» խորագրով ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

22:15, երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ.
«Ա՜խ այդ տիկնիկները» խորագրով ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին հայ մեծ հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի թանգարանում կկայանա «Ա՜խ այդ տիկնիկները» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կներկայացվեն աշխարհի ժողովրդների հեքիաթներից հերոսներ: Այցելուները կարող են միաժամանակ տեսնել և՛ Երկարագուլպա Պեպպիին, և՛ Քաջ Նազարին, նապաստակ Էդվարդին, Փոքրիկ Իշխանին, Անուշին և Սարոյին, Քաչալ ոզնուն, Բաբա Յագային, Մոխրոտիկին և շատ այլ հեքիաթային հերոսների:

26059 | 1
Facebook