Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի՝ ազատ մամուլի դեմ հնչեցված հրապարակման համար ՄԱՄՈՒԼ.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

15:50, երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ.
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի՝ ազատ մամուլի դեմ հնչեցված հրապարակման համար ՄԱՄՈՒԼ.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Օրերս MAMUL.am-ը հանդես եկավ մի քանի հրապարակումներով, որտեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների և հատկապես գազալցակայանների նախկին և ներկա աշխատակիցները պատմում են, որ իրենց պարտադրել են ավտոմեքենաներ գնել և հանգստյան օրերին կատարել շինարարական, գոմերի մաքրման և այլ բնույթի ծանր աշխատանքներ:

Այս հրապարակումներին արձագանքել է Գագիկ Ծառուկյանը՝ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով, որոնցից մեկում հնչեցվել է կոչ, որը վտանգ է պարունակում ազատ մամուլի գործունեության դեմ:

Այս կապակցությամբ MAMUL.am-ի խմբագրությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և խնդրել միջոցներ ձեռնարկել:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ դիմումն ընդունվել է վարույթ և գտնվում է ուսումնասիրման փուլում:

Ստորև ներկայացնում ենք դիմումի ամբողջական տեքստը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝

Ստանալով ահազանգեր քաղաքացիներից այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի ընկերություններից որոշներում, 2010-2014 թթ. աշխատակիցների նկատմամբ տեղի են ունեցել պարտադրանքներ, աշխատուժի շահագործման դեպքեր, ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունն իրականացրել է լրագրողական հետաքննություն, զրուցել է նախկին, ներկա աշխատակիցների հետ և հանդես եկել հրապարակումներով:

Հրապարակումներից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը զանգահարել է խմբագրություն, վերջնագիր և վերջնաժամկետ ներկայացրել՝ պահանջելով հեռացնել նյութը, հերքել և հրապարակային ներողություն խնդրել:

Հաջորդ նյութի հրապարակումից հետո, Իվետա Տոնոյանը ֆեյսբուքում հանդես է եկել հայտարարություններով, որոնք պարունակում են ընդգծված ագրեսիվ, հրահրող հայտարարություններ: Հնչում են նաև կոչեր՝ ազատ մամուլի, ազատ խոսքի դեմ:

Մասնավորապես, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Իվետա Տոնոյանի գրառման նշված հատվածին. «Նոր Հայաստանի պայմաններում այս լրատվամիջոցի տեսակն անընդունելի է» (23.07.2018, 19:04): https://facebook.com/iveta.tonoyan/posts/193080731029177

https://facebook.com/TonoyanIveta/posts/1895070623888976

Նշված հայտարարությունները հրապարակվել են նաև Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի թողարկումներում (http://kentron.tv/programs/informational-political/epiketron/17457.html) և «Անցուդարձ» հաղորդաշարի եթերում (https://kentron.tv/programs/informational-political/ancudardz/17458.html):

Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքը կարգավորվում է «Լրատվամիջոցների մասին ՀՀ օրենքով», իսկ լրատվամիջոցի գործունեության անթույլատրելիության, դադարեցման վճռի մասի հայտարարություններ կատարելու բացարձակ լիազորություն ունի միայն ՀՀ Դատարանը:

ՄԱՄՈՒԼ.am-ի խմբագրությունը վերոնշյալ հայտարարությունում տեսնում է բացահայտ և քողարկված կոչեր՝ խոչընդոտելու խմբագրության աշխատանքին և հետագա գործունեությանը, ինչը բռնության դրսևորում է ազատ մամուլի և ազատ խոսքի դեմ:

Պետական պաշտոնյա Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի հրապարակային հայտարարությունները պաշտոնական են, համաձայնեցված և հրապարակային:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի, նրա թիկնազորի պետի անուններն արծարծվում են բռնություններով ուղղորդված աղմկահարույց դեպքերում, և այն, որ հրապարակային հրահրող հայտարարություններից բացի հնարավոր են անկանխատեսելի դրսևորումներ՝ խմբագրության, լրատվամիջոցի աշխատակիցների, տնօրինության նկատմամբ խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Ծառուկյանի մամուլի խոսնակի կողմից ազատ մամուլի դեմ հնչեցված հրապարակման համար ՄԱՄՈՒԼ.am-ը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն
Ծառուկյանի մամուլի խոսնակի կողմից ազատ մամուլի դեմ հնչեցված հրապարակման համար ՄԱՄՈՒԼ.am-ը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն
Ծառուկյանի մամուլի խոսնակի կողմից ազատ մամուլի դեմ հնչեցված հրապարակման համար ՄԱՄՈՒԼ.am-ը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն
Ծառուկյանի մամուլի խոսնակի կողմից ազատ մամուլի դեմ հնչեցված հրապարակման համար ՄԱՄՈՒԼ.am-ը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն

| | |
7972 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Davo
Davo 09:32, 31.07.2018
Hpartanumenqh jhoxovurdes Nikolov.....isk hhk s i ktir stis anuni tak qoxarkvas mi gri.c c n em hhk in...Sarukyanel hhk i tesakna uxaki urish demqov..jhoxovurde lav giti sarukyani atnashenin hhk i het. Himar chi jhoxovurde.