Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր Հայաստանը հետխորհրդային երկրներին ցույց է տալիս, թե ինչպես է պետք և ինչպես պետք չէ». ռուս ընդդիմադիր գործիչ

19:30, շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ.
«Նոր Հայաստանը հետխորհրդային երկրներին ցույց է տալիս, թե ինչպես է պետք և ինչպես պետք չէ». ռուս ընդդիմադիր գործիչ

Ռուս ընդդիմադիր գործիչ Վյաչեսլավ Օսետրովը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց մարտի 1-ի գործով: Հետխորհրդային երկրների պատմության մեջ առաջին անգամ երկրի նախկին նախագահը պատժվում է կատարած հանցանքի համար: Քոչարյանը մեղադրվում է 2008թ. մարտի 1-ին երկրի սահմանադրական կարգը տապալելու համար:

Եվ ամենակարևորն այն է, որ այդ գործում քաղաքական ենթատեքստ չկա: Բոլորին հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. օգնեց Սերժ Սարգսյանին դառնալ նախագահ, ով իր հերթին թույլ տվեց թաքցնել մարտի 1-ի գործը:

Նոր Հայաստանը հետխորհրդային երկրներին ցույց է տալիս, թե ինչպես է պետք և ինչպես պետք չէ: Հույս ունենք, որ Քոչարյանից բացի կպատժվեն նաև մյուս մեղավորները: Մարտի 1-ին 10 մարդ սպանվեց: Այդ ամենը՝ Քոչարյանի և նրա ենթակաների որոշմամբ»:

23004 | 1
Facebook