Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մահվան ելքով ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

10:40, շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ.
Մահվան ելքով ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

Հուլիսի 27-ին՝ ժամը 16:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3-րդ թունելի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., 1989 թ.) ընթացքի ժամանակ բռնկվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով: Հրդեհը մարվել է ժամը 17:37-ին:

Վարորդը, ուղևորները՝ Ս. Ղ.-ն (1964 թ.) և Ս. Դ.-ն (1969թ.) տարբեր մարմնական վնասվածքներով և այրվածքներով հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Ժամը 17:50-ին Ալավերդու ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ տուժածները տեղափոխվել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ս. Ղ.-ինը՝ կայուն ծանր, իսկ Ս. Դ.-ն հիվանդանոցում մահացել է:

Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ սրահն՝ ամբողջությամբ:

7768 | 1
Facebook