Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«ՔՊ»-ն քաղաքապետի նոր թեկնածու կառաջադրի. «Հրապարակ»

10:30, շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ.
«ՔՊ»-ն քաղաքապետի նոր թեկնածու կառաջադրի. «Հրապարակ»

«Կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է հրավիրելու՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար: Մինչ այս պահը թեկնածուները չորսն են՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է համալրել «ՔՊ» շարքերը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Մի քանի օր առաջ կուսակ­ցության վարչության նիստում թեկ­նածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, սակայն կիրակի վարչու­թյան նիստում, ամենայն հավանակա­նությամբ, ընտրություն չի կայանա:

Մեր տեղեկություններով՝ նոր թեկնածու է ներկայացվելու վարչության դատին՝ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանի թեկնածությունը, գուցե՝ վերջինիս հենց Փաշինյանը ներ­կայացնի, գուցե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Չնայած Փաշինյանն անթաքույց համակրանք ունի դերասան Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի հանդեպ, սակայն «ՔՊ» վարչության մեծամասնու­թյունը դեմ է նրան, իսկ Մեսրոպ Առաքելյանի առաջադրման դեպքում գուցե 13 հոգանոց վարչության ձայներն այնպես բաշխվեն, որ Կարգին Հայկոն առավելություն ստանա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

11497 | 1
Facebook