Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ուղղությամբ օգոստոսին. ԶԼՄ-ներ

12:10, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ուղղությամբ օգոստոսին. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ուղղությամբ օգոստոսին` օգնություն ստանալով Ավստրալիայից և Մեծ Բրիտանիայից: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ավստրալական կառավարության աղբյուրին:

Տեղեկության համաձայն՝ Քանբերան, մասնավորապես, կարող է օգնել ԱՄՆ-ին՝ հարված հասցնելու համար իրանական օբյեկտների որոշման հարցում: Ըստ աղբյուրի՝ նմանատիպ օգնություն կարող են ցուցաբերել նաև Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները:

Միևնույն ժամանակ, փորձագետները մտավախություն են հայտնում, որ ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտությունը վտանգավոր հետևանքներ կունենա ողջ Մերձարևելյան տարածաշրջանի համար:

12930 | 0
Facebook