Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բագրատաշենի անցակետի շուրջ նոր կրքեր են հասունանում. «Երկու «պամպերս» էի բերում, շպրտեցի երեսներին». «Իրատես»

10:15, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
Բագրատաշենի անցակետի շուրջ նոր կրքեր են հասունանում. «Երկու «պամպերս» էի բերում, շպրտեցի երեսներին». «Իրատես»

«Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առեւտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առեւտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում:

«Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչեւ էս նոր պետը սենց բան չկար, բայց նրա գալուց հետո նոր բարքեր են սահմանվել: 100-դոլարանոց լվացքի մեքենայի համար նույնքան գումար են ուզում «ռաստամոժկայի» դիմաց»,- սրտնեղեց մեր զրուցակիցը, ասելով, թե Գասպարյանն ինքն իրենից օրենքներ է հնարում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

10394 | 0
Facebook