Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կգնամ, կնստեմ, ոչ մի տեղ չեմ փախնի, կպայքարեմ մինչև վերջ». Ռոբերտ Քոչարյան

21:55, հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ.
«Կգնամ, կնստեմ, ոչ մի տեղ չեմ փախնի, կպայքարեմ մինչև վերջ». Ռոբերտ Քոչարյան

Ներկայացնում ենք հատված՝ Երկիր մեդիայի եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից.

«Հասկանում են, որ կարող եմ վտանգ ներկայացնել հաջորդ ընտրություններին, ուզում են չեզոքացնել շինծու մեղադրանքով: Այս մեղադրանքը 37 թվի առաջին ազդանշանն է, որ այս ուղղությամբ ենք գնում: Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ. եթե մտածում են՝ պիտի փախնեմ, փախնելու բան չունեմ: Պատկերացնում եմ Ադրբեջանի հրճվանքը.. տվեք նրանց այդ նվերը: Երբ կարդացել եմ մեղադրանքը, ապշել եմ... 10 տարի քննադատության եմ ենթարկվել նաև ՀՀԿ-ի կողմից: Ինչո՞ւ, որովհետև ես որոշ հարցերի վերաբերյալ համաձյան չէի, քննադատում էի: Ինձ կապում էին միշտ Սերժ Սարգսյանի հետ ու մինչև հիմա կապում են: Մենք լուրջ ու դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապն անցած տարիներին համարյա խզվել է: Վերջին 5 տարում համարյա 2 անգամ եմ տեսել նրան: Հեռախոսով, հա, կարող ենք շփվել տարին մի քանի անգամ»:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություն ներկայացվել:

48169 | 6
Facebook