Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ղուլարյանից դժգոհում էին սահմանամերձ գյուղերի բնակիչները

12:10, հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ.
Ղուլարյանից դժգոհում էին սահմանամերձ գյուղերի բնակիչները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, օրեր առաջ Արմեն Ղուլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Արմեն Ղուլարյանը 15 տարի եղել է Տավուշի մարզպետը, ՀՀԿ-ական է: Ասում են՝ Ղուլարյանին ՀՀԿ-ում կամենում էին պատժել ու պաշտոնանկ անել դեռևս Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո (2011թ.), երբ նա չէր կարողացել քաղաքապետ դարձնել կուսակցին, սակայն հետո որոշվեց նրան պահել՝ աշխատեցնելու համար նախագահի 2013-ի ընտրություններում: Այդ ընտրություններում ևս, սակայն, Սերժ Սարգսյանը նրանից դժգոհ էր: 2014-ին Ղուլարյանը հրաժարական տվեց:

Ղուլարյանից դժգոհում էին հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչները. վերջինները մարզպետի կողմից մտահոգություններ չէին տեսնում, ավելին, շատերն ասում էին, թե մարզպետը շատ գյուղերի ճանապարհն էլ չգիտի, երևի չի ցանկանում վտանգել իր կյանքը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17346 | 3
Facebook