Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցանկանում ենք Սամվել Ալեքսանյանից հետ վերցնել մանկապարտեզը». Մարիամ Չախոյան

11:20, չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ.
«Ցանկանում ենք Սամվել Ալեքսանյանից հետ վերցնել մանկապարտեզը». Մարիամ Չախոյան

Վաստակավոր մանկավարժ Վերոնիկա Գևոորգյանի անվան մանկապարտեզը 2009-ին անհատույց օգտագործման տրվեց Ալեքսանյանների ընտանիքին:

Դեռ խորհրդային տարիներից հայտնի «Վերոնիկայի մանկապարտեզը» հանրապետության լավագույն մանկապարտեզներից էր՝ շենքային, գույքային և կրթադաստիարակչական չափանիշներով։ Հետխորհրդային տարիներին էլ այս մանկապարտեզը պահպանեց լավագույնի իր անունը:

2012-ի սեպտեմբերից մանկապարտեզն այլևս չի ընդունել երեխաներին: Պատճառաբանել են՝ շենքերից մեկը վթարային է, աշխատողներին էլ ասել են՝ այլևս մի եկեք աշխատանքի:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թուխ Մանուկ» ՀԿ ներկայացուցիչ Մարիամ Չախոյանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր մանկապարտեզի նախկին աշխատակիցները, սաները և խնդրով մտահոգ մարդիկ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել մանկապարտեզի դիմաց: «Այս պահին մանկապարտեզում շինաշխատանքներ են սկսվել, և հաստատության ճակատագրի հետ կապված մտահոգություններ կան: Տնօրենը հայտարարել է, թե կառույցը գործելու է որպես մանկապարտեզ, բայց նույնիսկ այդ դեպքում մտահոգ ենք. ճիշտ չէ մանկապարտեզը թողնել արժեհամակարգով, մտածողությամբ, մոտեցումներով, ոլորտից հեռու մարդկանց»,- ասաց Մարիամը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են դիմել նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ Ալեքսանյանների հետ պայմանագիրը լուծարելու պահանջով: «Պայմանագրի գլխավոր կետը չի կատարվում, այն է՝ կրթօջախը ծառայեցնել հանրային շահերին: Ուզում ենք, որ մանկապարտեզը վերադարձվի պետությանը»,- հավելեց մեր զրուցակիցը:

15159 | 1
Facebook