Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն Իրանին առաջարկել է «իրական գործարք» կնքել

11:00, չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ.
Թրամփն Իրանին առաջարկել է «իրական գործարք» կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ «իրական գործարք» կնքել Թեհրանի հետ, հաղորդում է Fox News-ը:

Նրա խոսքով՝ տվյալ գործարքը կտարբերվի նախորդ գործարքից, որը կնքել էր ԱՄՆ նախկին վարչակազմը:

Թրամփը հավելել է, որ Իրանն այժմ «փոխվել է»: Սակայն չի հստակեցրել, թե ինչպես է փոխվել:

Ավելի վաղ Թրամփն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնալիքներ էին հնչեցրել միմյանց հասցեին:

12348 | 0
Facebook