ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ Անկարայի՝ ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները գնելու մտադրության պատճառով, հաղորդում է The Washington Times-ը:
Համապատասխան փոփոխությունը կատարվել է 2019թ. համար ԱՄՆ պաշտպանական բյուջեի վերջին տարբերակում: Այն հաստատել են Կոնգրեսի երկու պալատներում:
F-35-երի ճակատագրի մասին վերջնական որոշումը կընդունվի, երբ Պենտագոնը կվերլուծի մատակարարման չեղարկման հետևանքները:
Գերատեսչությունը պետք է 90 օրվա ընթացքում զեկույց տրամադրի Կոնգրեսին այն մասին, թե ինչպես F-35-երի ծրագրում Թուրքիայի մասնակցության դադարեցումը կարող է ազդեցություն ունենալ Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերություններին:
Ընդ որում, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը կոնգրեսականներին կոչ է արել հրաժարվել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման արգելքի գաղափարից: