Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

00:05, չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ.
«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

2018 թվականի հուլիսի 15-22-ը Թեհրանում կայացել է 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադան, որի շրջանակում որոշում է կայացվել վերոնշյալ առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում, 2022 թվականի հուլիսի 10-17-ը, հայտնում է Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք միջազգային օլիմպիադային կմասնակցի ավելի քան 70 երկրի պատվիրակություն:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այս միջոցառմանը, նշել է, որ Հայաստանն արդեն սկսել է պատրաստվել օլիմպիադային:

4118 | 0
Facebook