Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայտնի են «Դեպի մանկական Եվրոտեսիլ»-ի 23 մասնակիցները

14:00, երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ.
Հայտնի են «Դեպի մանկական Եվրոտեսիլ»-ի 23 մասնակիցները

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց նոր նախագծի` «Դեպի մանկական Եվրոտեսիլ»-ի մեկնարկը: Երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին նախագծի մասնակիցները, և այժմ հայտնի են այն պատանիների անունները, ովքեր նախագծի շրջանակում հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը:
     «Դեպի մանկական Եվրոտեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները`
     Անահիտ Առաքելյան, Աննա, Անի Մնացականյան, Արփի, Գոռ X, Էլիզա, Էրիկ Անտոնյան, L.E.V.O.N., Հարութ Հարությունյան, Լիանա, Լիլի, Սիլվա Գրիգորյան, Մարիա Պետրոսյան, Մելիսա, Վարդան Մարգարյան, Նարե Էլիզբարյան, Սաթի, Սերժ Առաքելյան, Վահագն Մեսրոբյան, Վովա, «Սեկունդա», «1+1» և «Յուրահատուկ»:

Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն օգոստոսին՝ նախագծի յութուբյան էջում:
     «Դեպի մանկական Եվրոտեսիլ» նախագծի երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն Առաջին ալիքով սեպտեմբերին:
     Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 25-ին:

| | |
4744 | 1