Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Hisense-ը՝ FIFA World Cup-ի գլխավոր հովանավոր

18:15, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Hisense-ը՝ FIFA World Cup-ի գլխավոր հովանավոր

Hisense-ը հանրաճանաչ բրենդ է էլեկտրատեխնիկայի ոլորտում: Աշխարհում, Hisense-ը կառուցել է 17 արտասահմանյան կենտրոններ, որոնք գտնվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում: Hisense-ն ունի 3 արտասահմանյան արտադրական բազա` Հարավային Աֆրիկայում, Չեխիայում և Մեքսիկայում: Բացի այդ, Hisense ն ունի 7 արտերկրի R & D կենտրոններ ` առանցքային տեխնոլոգիաների և առաջատար արտադրանքների ստեղծումն ամրապնդելու համար:

2017թ.-ին Hisense-ը հայտարարել է, որ 2018 թ. կայանալիք FIFA World Cup-ի գլխավոր հովանավորներից մեկն է լինելու: Իր հայտարարությանը հավատարիմ մնալով՝ Hisense-ը դարձել է առաջին չինական Էլեկտրատեխնիկայի բրենդը, որ երբևիցե հովանավորել է FIFA World Cup-ը:

Hisense-ի և VLV Էլեկտրատեխնիկայի համագործակցության շնորհիվ երկու բրենդերի հայազգի հաճախորդներին հնարավորություն տրվեց մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի խաղերին: Ավելի քան 50 տոմս խաղարկվեց «Ֆեյսբուք»-ով, ինստագրամով, Ռադիո «Վան»-ի հետ համատեղ իրականացրած հաղորդաշարի շրջանակներում և ՖԱՖ-ի հետ միասին:

Արդար խաղարկության կանոնները պահելու նպատակով ֆեյսբուքյան տոմսերի հաղթողներն ընտրվեցին պատահականության սկզբունքով: Ինստագրամյան 10 ֆուտբոլային տոմսերի խաղարկությունը տեղի ունեցավ VIP Armenia էջում, որն ունի ավելի քան 150,000 հետևորդ: Ինստագրամյան խաղարկությանը մասնակցեցին շուրջ 500 հետևորդներ: Մնացած մասնակիցներն ստացան HISENSE ֆիրմայի պաշտոնական աքսեսուարներ:

Ռադիո «Վան»-ի հաղորդաշարի շրջանակներում տեղի ունեցած Վիկտորինայի արդյունքում բազմաթիվ մասնակիցներից 10-ը շահեցին ֆուտբոլային տարբեր խաղերի տոմսեր:

Վի-Էլ-Վի-ի լավագույն աշխատողները, որպես խրախուսական նվեր, բոլորով` մեծ ընտանիքի պես, ուղևորվեցին ֆուտբոլ դիտելու:

Ֆուտբոլային լավագույն պահերը և տպավորությունները կարող եք տեսնել ստորև տեղադրված հոլովակում:

Hisense-ը՝ FIFA World Cup-ի գլխավոր հովանավոր
3032 | 0
Facebook