Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանում 3 հազար ռուս զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

15:35, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Հայաստանում 3 հազար ռուս զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

Հայաստանում 3 հազար ռուս զինծառայողների մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ են սկսվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

«Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները «տագնապ» հրահանգով ոտքի են ելել: Մարտավարական զորավարժություններին կմասնակցեն 3 հազար զինծառայողներ և մոտ 500 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության, ռազմական ու անօդաչու ավիացիա: Զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 28-ը»,- ասվում է ՀՌՕ-ի հաղորդագրության մեջ:

Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

8617 | 0
Facebook