Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. դին դուրս են բերել փրկարարները (լրացված)

14:15, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. դին դուրս են բերել փրկարարները (լրացված)

Հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի (արական սեռի, մոտ 50 տարեկան):

5708 | 3
Facebook