Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ-ն նորից կենդանության նշաններ է ցույց տալիս և ՖԱ՛Ս հրամանն արդեն տրված է». Հովհաննես Գալստյան

12:10, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
«ՀՀԿ-ն նորից կենդանության նշաններ է ցույց տալիս և ՖԱ՛Ս հրամանն արդեն տրված է». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուղիղ երկու տարի առաջ՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին հանրապետականները լուռ էին:

Հայաստանում և նրանից հարյուր կիլոմետր շառավղով, հարյուր կիլոմետր բարձրության ու խորության վրա ոչ մի հանրապետականի ձայն չէր լսվում:

Սերժիկը կորել էր, իսկ մնացածը լուռ էին:

Մի շաբաթ հետո, երբ Սերժիկը գտնվեց և տվեց ՖԱ՛Ս հրամանը, բոլորը միանգամից խոսեցին:
     ՄտաՈՌականներն ու բժիշկները հանդես եկան կոչերով:

Նույն վիճակն էր նաև ապրիլյան պատերազմի օրերին:
     Բոլորը լեզուները հետույքները մտցրած լռում էին:
     ԵՎ միայն շեֆի ՖԱ՛Ս հրամանից հետո ոհմակը հարձակման է անցնում:

Ասել եմ և նորից կրկնում եմ՝
     Երբ խոսում են թնդանոթները, հանրապետականները լռում են...

ՀՀԿ-ն նորից կենդանության նշաններ է ցույց տալիս և ՖԱ՛Ս հրամանը արդեն տրված է:
     Միշիկական լրատվամիջոցները և ՖԲ -ական ֆեյքերը շատ մեծ ֆինանսավորում են ստացել և ամեն միջոց օգտագործում են, վարկաբեկելու Նիկոլին և իշխանությանը:
     Մի՛ կիսվեք դրանց գրած նյութերով և մի՛ տարածեք նրանց կողմից տրվող ապատեղեկատվությունը:

Կատոն ավագի ոճով ասեմ՝
     Բայց այնուամենայնիվ Հայաստանի թիվ մեկ թշնամին
     ՀՀԿ-ն է և այն պետք է վերանա...

16562 | 4
Facebook