Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խոսքը սահմանապահ զորքերի մասին չէ». Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է

12:20, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
«Խոսքը սահմանապահ զորքերի մասին չէ». Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է

Ռուս սահմանապահները կմնան Հայաստանում: Այս մասին РИА Новости-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով երեկ հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:

«Պաշտպանության նախարարը նկատի է ունեցել 102-րդ ռուսական ռազմաբազան և խոսել է ոչ թե վերանայման, այլ համաձայնագրի որոշ տեխնիկական դրույթների լրացման մասին: Խոսքը սահմանապահ զորքերի մասին չէ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

9288 | 0
Facebook