Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմավորում է սնանկացած». Գագիկ Համբարյան

22:15, կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
«Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմավորում է սնանկացած». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի և Հայաստանի պետական բուհերի ռեկտորների հանդիպումը... Նպատակը՝ այս տարի ուսանողների կտրուկ նվազման պատճառով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ... ԿԳ նախարարը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ...Գրեթե բոլոր ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնմխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու...Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ իր հարազատ բուհում խնայողությունների հաշվին սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով բարձրացվելու են դասախոսների աշխատավարձերը... Հետաքրքիր է, ի՞սկ ինչ է այս շատ կարևոր հարցի վերաբերյալ ասել ՇՊՀ ռեկտորի ՊԿ, ՇՊՀ նախկին ռեկտոր, վատահամբավ Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը... 2016 թ-ի հուլիսի 16-ին նշանակվելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնում` Սահակ Մինասյանը նախկին ռեկտորից ժառանգել էր 500 միլիոն դրամ (395 միլիոն դրամը եղել բուհի հաշվեհարարին նստած,իսկ մյուսը՝ ուսանողական վարձավճարների պարտքեր են եղել, որոնց մեծ մասը հավաքվել են Մինասյնաի կողմից և կառավարության 50 միլիոն դրամ դոտացիան)... Ի դեպ, Վ.Գրիգորյանը բազմիցս հայտարարել էր, որ այդ գումարները կուտակվել են հենց 2018-2019 ուստարվա համար,քանի որ բոլորն էլ գիտեցել են,որ այդ տարի դիմորդների թիվը կտրուկ նվազելու էր... Սակայն տխրահռչակ կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, կոպտորեն խախտելով բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, ոչ միայն անիմաստ փոշիացրեց այդ 500 միլիոն դրամը,այլև 2017 թ-ի իր հաշվետվությունում նշել էր,որ բուհի պարտքը կազմում է 242 միլոն 273 հազար դրամ...Այո, չզարմանաք, 2016 թ-ի հուլիսի 16-ից մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը Մինասյանը փոշիացրել էր ոչ միայն ժառանգած 500 միլիոն դրամ գումարը,այլև գերծախսերի միջոցով բուհին ֆինանսական մեծ վնաս էր պատճառել և հիմա ՇՊՀ-ն գրեթե սնանկացած է...Ընդհանուր վնասը կազմում է մոտ 743 միլիոն դրամ...
     Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է գտնվում համալսարանը բերեմ մեկ օրինակ... ՇՊՀ ֆինանսական վիճակն այնքան անմխիթար է,որ «Վեոլիա-Ջուր» ընկերության կողմից սահմանված տուգանքը՝1 միլիոն 29 հազար 931 դրամը ՇՊՀ ռեկտորի ՊԿ-ն չէր կարողացել միանգամից վճարել և խնդրել էր պարոն Լըֆեին մաս-մաս վճարել այդ գումարը... Սակայն այս նույն ընթացքում չվերանայվեցին Սահակ Մինասյանի կողմից սահմանված աստղաբաշխական աշխատավարձերը իր ֆան-ակումբի ներկայացուցիչներին, ինչպես նաև չկրճատվեցին վարչական մասի խայտառակ ուռճացված դրույքաչափերը... Ավելին` այն դեպքում, երբ ուսանողների թվաքանակը կտրուկ նվազում է,մեծ քանակությամբ վարչական աշխատակիցների են ընդունում ՇՊՀ... Հետաքրքիր է,պարոն Սերոբյանը ՇՊՀ-ի ո՞ր ձեռքբերումներից է խոսել ԿԳՆ-ում...Հաստատել է մյուս ռեկտորների նման,որ սոցիալապես սարսափելի վատ վիճակում գտնվող Շիրակի մարզի Մայր բուհում կրճատումներ չի անելու և կրճատելու է Սահակ Մինասյանի ֆան-ակումբի և իր բերած յուրայինների աստղաբաշխական աշխատավարձերը...
     Շիրակի պետհամալսարանը թալանված է...Այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը՝ Սահակ Մինասյանին ստիպելն է, որ բուհի բյուջե վերադարձնի մսխած գումարները...
     Հ.Գ.Ի դեպ, Սահակ Մինասյանի բարեկամ-մտերիմները՝ քրոջ որդին՝ բուհի իրավաբանը և համակարգչից օգտվել չկարողացող թոշակառու քարտուղարուհին, ովքեր նրա հրաժարականից հետո արձակուրդ էին վերցրել և միտումնավոր լուրեր էին տարածում, որ էլ չեն վերադառնալու բուհ, արձակուրդից վերադարձել են և մեծ հաճույքով աշխատում են Մինասյանի ընկերոջ՝Երվանդ Սերոբյանի հետ...Չգիտես ում համար բեմադրված այդ Էժանագին թատերական ներկայացումը շատ պրիմիտիվ էր, քանի որ ներքին խոհանոցին ծանոթ որևէ մարդ չէր էլ հավատում այդ ամենին...

| | |
3679 | 0