Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սանիթեք»-ը պարզաբանում է

21:25, շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
«Սանիթեք»-ը պարզաբանում է

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հրապարակել է պարզաբանում՝ կապված վերջին օրերի մի շարք հրապարակումների հետ. ««Սանիթեք»-ն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում

Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից, «Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում և երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ն սկսել է իր գործունեությունը Հայաստանում:

Հարկ ենք համարում նշեն նաև, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ արդեն աշխատում են նախագծի վրա, ըստ որի հնարավորություն կստեղծվի փակել Աջափնյակում, ինչպես նաև Նուբարաշենում գործող աղբավայրերը: Դրանց փոխարեն Նուբարաշենում կկառուցվի սանիտարական նորմերին համապատասխանող նոր աղբավայր, որը լիարժեք կբավարարի բնապահպանական չափորիշիչներին»:

9251 | 0
Facebook