Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որտե՞ղ է Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանիչ պատ տեսել. դրանք չկան ու չեն եղել». Ոսկան Սարգսյան

13:30, շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
«Որտե՞ղ է Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանիչ պատ տեսել. դրանք չկան ու չեն եղել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնելով, որ ադրբեջանական զինուժը 2 օր առաջ գնդակոծել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը, հավելել է, որ այդ ճանապարհին պաշտպանիչ պատեր կան: Որտե՞ղ է Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանիչ պատ տեսել, դրանք չկան ու չեն եղել, Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին, Բաղանիսի բարձունքում մի քանի սալաքար է գցված, որոնք դրվել են 2015թ. տարեմուտին Սերժ Սարգսյանի սահմանագոտի այցն անվտանգ դարձնելու համար: 2016թ. մարտի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնեցի, որ հարկ է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի վտանգավոր, գնդակոծվող հատվածում պաշտպանիչ պատ կառուցել; Խնդիրն այդպես էլ չլուծվեց: Ավելին, ավելի քան 20 տարի Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհը չի նորոգվում, ադրբեջանական զինուժի նշանառության տակ ավտոմեքենաները մի կերպ հաղթահարում են խոր փոսերը:

9558 | 0
Facebook