Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ վիրավոր

09:50, շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ վիրավոր

Հուլիսի 21-ին, ժամը 06:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի մոտ 87-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին: Բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևորները՝ Գ. Բ-ն և Վ. Հ-ն տեղում մահացել են:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել Գ. Բ-ի ու Վ. Հ-ի դիերը:

7608 | 1
Facebook