Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օրթոպեդիկ հիվանդանոցի բակում հակասանիտարական իրավիճակ է». օգտատերերն ահազանգում են

22:30, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Օրթոպեդիկ հիվանդանոցի բակում հակասանիտարական իրավիճակ է». օգտատերերն ահազանգում են

Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են իրենց դժգոհությունները հայտնել «Սանիթեք»-ի աշխատանքի վերաբերյալ:

«Սա Նորքի օրթոպեդիկ հիվանդանոցի բակի հակասանիտարական պայմաններն են՝ անմիջապես պատշգամբի տակ, որտեղ երեխաներ են բուժվում...»,- նշել է օգտատերը:

Հիշեցնենք՝ ընկերությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Երևանի բոլոր վարչական շրջանների աջակցությամբ, փորձում են հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, «ինչի հետևանքով իրավիճակն սկսել է նկատելիորեն կարգավորվել»:

4472 | 1
Facebook