Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Բողոքի ակցիա Բագրատաշենի մաքսակետի մոտ. արգելել են 2-ից ավելի ձմերուկ ներկրել

19:40, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Բողոքի ակցիա Բագրատաշենի մաքսակետի մոտ. արգելել են 2-ից ավելի ձմերուկ ներկրել

Հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը: Մաքսակետի աշխատակիցները լսել են ակցիայի մասնակիցների բողոքը և պարզել են, որ դժգոհությունը կապված է ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բագրատաշենի բնակիչներից մեկը, նախօրեին՝ հուլիսի 19-ին, փորձել է Վրաստանից ներկրել 2-ից ավելի ձմերուկ, սակայն մաքսակետի աշխատակիցները չեն թույլատրել:

Այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է. ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշման պահանջներին համապատասխան անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող «ուտելի մրգերի և ընկույզների, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևների և կճեպների» յուրաքանչյուր տեսակից 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն: Սակայն, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, վերոհիշյալ՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել խնդրո առարկա՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել միայն ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացման դեպքում:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

| | |
5037 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
anunazganunyannnn
anunazganunyannnn 00:18, 21.07.2018
Այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է. ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշման պահանջներին համապատասխան անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող «ուտելի մրգերի և ընկույզների, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևների և կճեպների» յուրաքանչյուր տեսակից 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն:

IM KARCIQOV PETQ E VERAKANGNVI 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշման պահանջներ@ EV CHEXYAL HAMARVI 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշումուը HASHVI ARNELOV HAYASTANI HANRAPETUTYAN BLOKADAYI MEJ HAYTNVAC ASHXARHAGRAKAN DIRQ@ EV JOXOVRDI GORCAZRKUTYAN U AXQATUTYAN BARDZR TOKOSNER@ EV XNDRANQ- PAHANJ NERKAYACVI EATM -IN VORPESZI BACARUTYUN ANEN HAYASTANI HAMAR - QANI VOR MNACAC EATM I MEJ GTNVOX HANRAPETUTYUNNERN BLOKADAYI ,GORCAZRKUTYAN ,AXQATUTYAN ,PATERAZMAAKAN NMANATIP CUCANISHNER CHUNEN INCHPES VOR HAYASTANI NERKAYIS KARGAVICHAKN E