Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պարզաբանում՝ Սևանի «ծաղկելու» հիմնական պատճառների վերաբերյալ

19:15, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Պարզաբանում՝ Սևանի «ծաղկելու» հիմնական պատճառների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է.

Համացանցում լուրեր են շրջանառվում, որոնցում ջրիմուռների բազմացումը Սևանա լճի ճահճացման երևույթ է գնահատվում։

Բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտնում է, որ Սևան ազգային պարկի համապատասխան մասնագետները, դեռևս հուլիսի սկզբին կանխատեսել էին լճի առափնյա հատվածներում, խորշերում, ինչպես նաև վատ ջրափոխության հատվածներում (ծանծաղուտներում և այլն) ջրի լայնածավալ «ծաղկման» պրոցեսներ, ինչն այդ հատվածներում կարող է հանգեցնել ջրի որակի վատթարացման։ Արդյունքում լճի այդ հատվածներում դիտարկվել են ջրի գույնի փոփոխություն (դեղնականաչավուն, կանաչավուն, կանաչաշագանակագույն), որն արտառոց բնույթ չի կրում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշված երևույթը կարող է տևել մինչև 2 շաբաթ, իսկ հաջորդ փուլը կարող է դիտարկվել նաև օգոստոսի 2-րդ կեսին։ Նշված երևույթը բնականոն գործընթաց է ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում։

Ավելի վաղ ներկայացրել էինք նաև Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մեկնաբանությունը:

7157 | 1
Facebook