Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լոռի»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

17:40, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Լոռի»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

«Լոռի» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․

«Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել:

Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջև ձևավորվել են մարդկային փոխադարձ հարգալից հարաբերություններ: Մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է ֆուտբոլը:

Լինելով «Լոռի» ՖԱ-ի հիմնադիրը և հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ միանգամայն դրական վերաբերմունք ունեմ պարոն Վանեցյանի կողմից հայկական ֆուտբոլի ղեկավարությունը ստանձնելու հարցի վերաբերյալ: Ինձ հայտնի է պարոն Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը, որի շուրջ ունեցել ենք բուռն և արդյունավետ քննարկումներ: Այն միանգամայն համահունչ է իմ մոտեցումներին և պատկերացումներին:

Հետևաբար՝ «Լոռի» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպաշտպանի պարոն Վանեցյանի թեկնածությունը:

«Լոռի» ՖԱ հիմնադիր՝ Թովմաս Գրիգորյան»,- նշված է հայտարարության մեջ։

6565 | 1
Facebook