Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սանիթեք»-ը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը. հայտարարություն

19:00, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Սանիթեք»-ը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը. հայտարարություն

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել.

«Ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Հարկ ենք համարում անդրադառանալ նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում և չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»

4794 | 1
Facebook