Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչո՞ւ է հհկ-ն ի դեմս Արփինեի, մասնակցում Հայաստանի կառավարման հարցերի քննարկմանը, ինչո՞ւ մինչ օրս հհկ-ն ու նրա ազգադավ, ստախոս ու թալանչի ներկայացուցիչները չեն հայտարարվել օրենքից դուրս և կանգնել Հայկական Նյուրնբերգի առջև:
Արփինեն այն հհկ-ի ներկայացուցիչն է, որը տարիներ շարունակ, որպես հանցավոր համագործակցություն, յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, և ոչ միայն արգելված չէ, այլ ներկայումս էլ պատրաստվում է առաջիկա ընտրություններին, մասնակցում քննարկումների, հընթացս՝ վիրավորանքներ հասցնելով մարդկանց»: