Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք դուխով ենք ու մեղավոր չենք, որ բացահայտումների 99%-ը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժի». Արարատ Միրզոյան

13:40, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Մենք դուխով ենք ու մեղավոր չենք, որ բացահայտումների 99%-ը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժի». Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին:

«Որևէ կերպ դրված չէ նպատակ՝ անել քաղաքական հետապնդումներ և օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակներով. մենք մեղավոր չենք, որ բացահայտումների երևի 99%-ը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժի: Այդ ուժն է եղել իշխանություն, նա է օգտագործել բոլոր լծակները սեփական գրպանի, սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Ի վերջո, դրա համար եղավ հեղափոխությունը: Այստեղ միտում չկա, ուղղակի վիճակագրությունը, փաստն այդպիսին է: Մենք ինչպես ասել ենք, որ քաղաքական վենդետա չի լինելու, այդպես էլ շարունակում ենք»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարում չափազանց մեծ տեղ է հատկացվում ուժային կառույցներին, առաջին փոխվարչապետն ասել է. «Ցավոք, տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ բանը բանից այնքան է անցել, այսինքն հանցագործություններն արված են, կան անհերքելի ապացույցներ և բնականաբար պետք է դրանցով զբաղվի իրավապահ համակարգը:

Այլ բան, որ մենք հիմա աշխատում ենք մակել ու ներդնել կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա կոռուպցիան ի հայտ գա սկզբնական փուլում, ու բանը չի հասնի իրավապահներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

5737 | 4
Facebook