Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ է նշանակել

11:50, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Արմեն Սարգսյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,– ասվում է նախագահի հրամանագրում:

4086 | 1
Facebook