Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Երևանի ավագանու ընտրություններին ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը. «Հրապարակ»

10:10, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Երևանի ավագանու ընտրություններին ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը. «Հրապարակ»


     ««Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից ավելի ձայն։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դրական պատասխան տվեց հարցին՝ եթե «Ելք»-ով չմասնակցեն, միայնակ մասնակցելո՞ւ են։ Իսկ թե ինչ ֆորմատով՝ դեռ քննարկումներ են ընթանում։ Ճի՞շտ է, որ Մանե Թանդիլյանի թեկնածությունն է քննարկվում։ «Քանի դեռ չկա վերջնական որոշում մասնակցության մասին, կոռեկտ չեմ համարի որևէ անուն տալ, առավել ևս՝ քննարկել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3515 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Davo
Davo 10:29, 20.07.2018
Es tesan Tandiliane inch pti ani?chntreq jhoxovyed ski sotsialakan harseri naxarara ski popoxusyunel chka et volortum.. qani amise naxarare...... tox yan ta esi ban anox chi...chishte Zaruhi Postanjianin em tesnum en yelqis Arena incha dran