Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մոտ 50 նախագահ է ժամանելու, որտե՞ղ են տեղավորելու նրանց. «Հրապարակ»

09:45, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մոտ 50 նախագահ է ժամանելու, որտե՞ղ են տեղավորելու նրանց. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են կանգ­նել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցա­ռումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 ան­դամ): Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլի­նի ավելի քան 600 լրագրող: Նախատես­ված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր, մինչդեռ մեր հյուրանոցներում այդքան նախագահական համարներ չկան, հետևաբար՝ խնդիր է, թե ինչպես են տեղավորելու բարձրաստիճան հյուրե­րին:

Նախագահների հետ, բնականաբար, մեծաքանակ պատվիրակություններ կժամանեն՝ նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, թիկնապահներ: «Սա շատ կարևոր միջոցառում է, պետք է լրջորեն նախապատրաստվել, Հայաստանում երբևէ այդքան նախագահ չի հյուրըն­կալվել, ամենաշատը 5 նախագահ է եկել, ընդամենը մի Պուտին է գալիս, ամբողջ Երևանը կաթվածահար է լինում, ինչպես պետք է լինի հոկտեմբերին, դժվար է պատ­կերացնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

7434 | 0
Facebook