Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

00:40, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Արցախ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

«Արցախ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․

««Արցախ» ՖԱ-ի տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունում Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին լուրը։ «Արցախ»-ն իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններին։ Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ ժողովուրդը։ Աջակցենք և միասին զարգացնենք հայկական ֆուտբոլը»,- նշված է հայտարարության մեջ։

15715 | 0
Facebook