Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Փյունիկ»-ն ապացուցում է, որ իրավիճակ է փոխվել». Լևոն Պաչաջյան

23:55, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
««Փյունիկ»-ն ապացուցում է, որ իրավիճակ է փոխվել». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով «Փյունիկ»-ին՝ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլ դուրս գալու կապակցությամբ։

«Տեսնում եք, երբ փոփոխության ու ազատության քամին փչում է անգամ ամենադժվար պահին կարելի է սարեր շուռ տալ... «Փյունիկ»-ն ապացուցում է, որ իրավիճակ է փոխվել։

Հ․Գ. Մի մեծ խնդրանք «Փյունիկ»-ի ղեկավարությանը... Խնդրում եմ, մի փոխեք այդ ակումբի լեգենդար անունը։ Անկախ ամեն ինչից այդ ակումբը ժամանակին եղել է և կլինի հայկական ֆուտբոլի հիմնաքարերից մեկը, որի հետ ես ինչպես նաև բազմահազար ֆուտբոլասերներ շատ լավ ու բարի հիշողություններ ունենք!

Տարածեք էս ֆուտբոլասերներ ջան, թող «Փյունիկ» անվանումը մնա»,- գրել է նա։

5626 | 0
Facebook