Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սպանվել է հայտնի գեղասահորդ Դենիս Տենը

16:55, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Սպանվել է հայտնի գեղասահորդ Դենիս Տենը

Սոչիի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ղազախ գեղասահորդ Դենիս Տենն այսօր մահացել է հիվանդանոցում՝ դանակահարվելուց հետո։ Այսօր Ալմաթիում՝ տեղի ժամանակով 15։00-ին մոտ, մարզիկի վրա հարձակվել են գողերը, երբ գեղասահորդը վրա է հասել և տեսել, թե ինչպես են փորձում գողանալ իր ավտոմեքենայի հայելիները։ Մարզիկը դանակահարվել է, ապա հոսպիտալացվել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Բժիշկների խոսքով՝ մարզիկը հիվանդանոց է բերվել արդեն կլինիկական մահվան վիճակում։ Բժշկական միջամտությունները որևէ արդյունք չեն տվել։

Նշենք, որ 25 ամյա Դենիսը Սոչիի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր, աշխարհի 2013 թվականի առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի բազմակի հաղթող։

| | |
7956 | 0