Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագրով ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

01:15, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագրով ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

Հուլիսի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի` տարբեր ժամանակահատվածներում ստեղծած աշխատանքները:

Հասմիկ Գասպարյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:

Ստեղծագործում է հիմնականում սյուրռեալիստական ոճում` յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ներկայացնելով իր աշխարհընկալումն ու ներաշխարհը. այժմ աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի ուսուցիչ:

Հասմիկ Գասպարյանն իր աշխատանքներով ներկայացել է և՛ անհատական, և՛ խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների:

Մուտքն ազատ է:

2792 | 0
Facebook