Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ պետը՝ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանելու մասին

12:05, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
ՀՔԾ պետը՝ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանելու մասին

ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է հուլիսի 26-ին: Դիտարկմանը՝ առաջարկ կար տեսանկարահանել հարցաքննությունը, արձագանքել է. «Դեռևս չենք քննարկել, կքննարկենք: Հնարավոր է, բայց հրապարակայնացնել-չհրապարակայնացնելը կորոշի վարույթն իրականացնող մարմինը... Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն, բայց չեմ կարծում, որ դա էական խոչընդոտ է այս հարցում»,- ասել է պաշտոնյան:

Անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ դիմումի ընթացքին՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ նյութերը դեռևս չեն ուսումնասիրվել:

9763 | 0
Facebook