Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Հիմա էլ սրանք են ուզում իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել». Արգիշտի Կիվիրյան

12:20, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
«Հիմա էլ սրանք են ուզում իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Ինձ համար զավեշտալի ա, երբ Նիկոլն ու իր թիմը փութաջանորեն ընտրական օրենսգիրք են ուզում փոխել ըստ իրենց` «ազատ ու արդար ընտրություններ» անցկացնելու համար: Համաշխարհային քաղաքական միտքը աքսիոմատիկ կերպով ապացուցել է, որ ազատ ու արդար ընտրության անցկացումը կախված է միմիայն մի բանից` այդ պահին առկա իշխանության կամքից: Դրա համար անգամ գեթ մի օրենք պետք չի, ընդամենը քաղաքական կամք: Սովետական սահմանադրությունը եղել է իր ժամանակների ամենաժողովրդավար սահմանադրությունը, բայց դա չէր խանգարում դրան լինել տոտալիտար երկիր, քանի որ բացակայում էր հենց այդ քաղաքական կամքը: Ու այս պարագայում, երբ ներկայիս իշխանությունները լծվել են ընտրական օրենսգրքի վերաձևակերպման սուրբ գործին` պատճառաբանելով, որ դրանից է կախված ազատ ընդրությունների անցկացումը, հասկանում ես, որ հիմա էլ սրանք են ուզում ընդամենը իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել, որպեսզի ամեն գնով ապահովեն իրենց մոնոպոլ հաղթանակը: Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, որ ապագա ընտրություններում բացթողումները կրկին կհիմնավորվեն վատ օրենսգրքով, ոչ թե սեփական քաղաքական կամքի բացակայությամբ...»:

| | |
9496 | 2