ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Փանիկում տեղի ունեցած միջադեպին:
«Դա սադրանք էր՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ՀՀ ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Դեռ խնդիր կա հասկանալու՝ ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի միջադեպը: Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- ասել է Փաշինյանը:
Արդեն հայտնել էինք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները 2 օր առաջ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկում` տանկերով մտել են գյուղ և խուճապի մատնել մարդկանց: