Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամոթ ձեզ, ուժ ունեցեք ներողություն խնդրելու». Ստյոպա Սաֆարյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

10:30, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
«Ամոթ ձեզ, ուժ ունեցեք ներողություն խնդրելու». Ստյոպա Սաֆարյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

Քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Ամոթ ձեզ, Արփինե Հովհաննիսյան: Ուժ ունեցեք ներողություն խնդրեք Դանիել Իոաննիսյանից ու մտավոր թույլ կարողություններ ունեցող մարդկանցից: Սա քաղաքական գործչի, պարզապես մարդու, էլ չասեմ՝ մատաղ սերնդին իրավունք դասախոսողի կողմից անթույլատրելի պահվածք է: Ժամանակին, երբ դուք օրենսդրական փոփոխություններ էիք ներկայացնում ու ընդդիմության առաջարկությունները չէիք ընդունում ու կոմպրոմիսի չէիք գնում, ինչպես կվերաբերեի՞ք, եթե ձեզ նման պիտակում տային՝ «այս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» (1:25:40-ից):
     ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ոչ մի անձնական վիրավորանք իմ պատին չլինի»:

30985 | 2
Facebook