Վաղը՝ հուլիսի 20-ին, Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ցույց կանցկացվի՝ ի պաշտպանություն Արթուր Մովսիսյանի:
«Ժիրայր Սեֆիլյանի դեմ կազմված շինծու գործի շրջանակներում, աջակցության մեջ մեղադրվող Արթուր Մովսիսյանը գտնվում է անազատության մեջ: Այս գործով մեղադրվող բոլոր անձինք ազատ են արձակվել, բացի Արթուր Մովսիսյանից: Վճռաբեկ դատարանը չի փոխում Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը, իսկ Արթուրը ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ:
Ուրբաթ օրը 20.07.2018թ ժամը 9:30, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող Վճռաբեկ դատարանի դիմաց (գլխավոր դատախազության շենքի հետևի մասում) տեղի կունենա բողոքի ակցիա ի պաշտապնություն Արթուր Մովսիսյանի: Բոլոր մտահոգ ու սրտացավ քաղաքացիներին հորդորում ենք մասնակցել բողոքի ցույցին ու պահանջել անմեղ մարդու խափանման միջոցի փոփոխությունը»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության տեքստում։