Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շմայսի հորեղբորորդին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ»

09:40, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Շմայսի հորեղբորորդին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս, «օրենքի տառին համապատասխան», դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին և Կառլոս Պետրոսյանին՝ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին և ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։ Մովսիսյանը, հիշեցնենք, անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով ու որոշ ժամանակ նաև կալանավորված էր։

Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես դիմել եմ, այո, սպասում եմ արձագանքի։ Մնացածը… հեռախոսով հարցազրույց չեմ տալիս, իմ բնավորության մեջ նման բան չկա»։

Մանրամասները՝ թերթի համարում:

7102 | 0
Facebook