Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել

18:30, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվել են անհետաձգելի դատավարական գործողություններ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը բացատրություն, ապա նաև հաղորդում է ներկայացրել առ այն, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և որոշում կայացվել այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։

| | |
11100 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
aliknel Tqec krupni, hesa esel muki wra mi erku hat law kompromat knerkayacni Nikolin, i poshlo paexalo, ay etenc mekt miusi wra greq wor prkweq, 1937 tive hatuk dzez hamar em Patwirel, wayeleq.
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin 20:10, 18.07.2018
Vat chi.... vat chi