Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են խորոված ուտելու և զրուցել Մոգերինիի հետ

17:25, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են խորոված ուտելու և զրուցել Մոգերինիի հետ

Ռուս հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խորոված ուտելու են հրավիրել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին և զրուցել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Յունկերի հետ «Փաշինյանը» քննարկել է միջազգային իրավիճակը, ինչպես նաև նրան հրավիրել Երևան՝ խորոված ուտելու, հաղորդում է РИА Новости-ն: Հեռախոսազրույցի ընթացքում «Փաշինյանը» բողոքել է ԱՄՆ-ի ճնշումներից:

«Թրամփը չի հասկանում, թե ինչ է կատարվում: Մենք պետք է վստահ լինենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է Յունկերն ու հաջողություններ մաղթել:

Յունկերը նաև խոստովանել է, որ «վատ չի հնչում» խորոված ուտելու հրավերը և խոստացել է մյուս տարի Հայաստան գալ:

Իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորհուրդ է տվել ՀՀ նոր իշխանություններին լավ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ:

| | |
5966 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
armine
armine 19:43, 18.07.2018
Հայերն ինչու՞ չեն հասկանում,որ պալատական ծառայողների ու ծաղրածուների միջոցով ՌԴ-ի իշխանությունը ծաղրում է ՀՀ-ի հեղափոխությունը և հեղինակազրկում նրա առաջնորդին:
ՈՒշքի եկեք, քանի ուշ չէ