Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Երկիր Ծիրանի»-ն՝ Փանիկում ռուս զինծառայողների աղմկահարույց վարժանքների մասին

15:40, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Երկիր Ծիրանի»-ն՝ Փանիկում ռուս զինծառայողների աղմկահարույց վարժանքների մասին

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

2018 թվականի հուլիսի 17-ին, ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց թույլտվության, տանկերով և զինվորական այլ տեխնիկայով մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և առանց տեղի բնակչությանը զգուշացնելու՝ զորավարժություններ իրականացրել, որի ընթացքում հնչել են ինքնաձիգի
     կրակահերթեր և պայթյուններ: Բնակիչները, տեսնելով իրենց տների մոտ զինվորական տեխնիկա և կրակահերթեր արձակող ռուս զինվորների, խուճապի են մատնվել և հեռացել իրենց տներից: Կրակոցների հետևանքով երեխա է ուշագնաց եղել: Ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների նման գործողությունները բնակչության շրջանում զայրույթ ու վրդովմունք են առաջացրել: Վերջիններս պահանջել են 102-րդ ռազմաբազայից՝ պատասխան տալ այդ գործողությունների համար:
     Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
     1. Ի՞նչ իրավական ընթացակարգերի հիման վրա է իրականացվել զորավարժությունները,
     2. Ի՞նչու այս մասին նախապես տեղյակ չեն եղել բնակիչները, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը,

3. Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի գյուղացիների զայրույթը մեղմեք և պաշտոնապես ներողություն խնդրեք,
     4. Ո՞վ և ե՞րբ է պաշտոնապես պատրաստվում ներողություն խնդրելու, զորավարժությունների պատճառով գյուղացիներին հոգեբանական անհանգստություն պատճառելու համար:
     5. Եթե պատրաստվում եք ներողություն խնդրել, ապա խնդրում եմ այդ մասին նախօրոք ծանուցել ՀՀ բոլոր քաղաքացիներին:

| | |
3702 | 0