Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Դեռևս վաղ է Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը». Ռիչարդ Միլս

15:15, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Դեռևս վաղ է Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը». Ռիչարդ Միլս

Այսօր ՀՀ -ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանում ներդրումների մասին.

«Իրավացի եք, կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Եվ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, խաղի հավասար կանոնների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից: Բայց կարծում եմ՝ դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ Հայաստանում դրանք սկսելը: Մենք Միացյալ Նահանգների գործարար համայնքի կողմից շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին, հետաքրրքություն կա: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամո՞ւտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին, արդյոք քննությունները, որոնք սկսվել են, ինչպես են դրանց ընթացքն ապահովվելու, դրանց համապատասխանությունն օրենքին և իրավունքի պահանջներին»,- ասել է Ռիչարդ Միլսը:

| | |
2816 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Ashot Erkat
Ashot Erkat 23:03, 18.07.2018
ԱՄՆ վարած քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ներդրումների մասով այսքան կտանք կամ այնքան կարծես հեգնանք լինի մեր հանդեպ։ Հայաստան ջան եղունգ ունես գլուխդ քորի։