Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պերմյակովի նախադեպն արդեն վտանգավոր շարունակություն է սկսում ստանալ». Նարինե Դիլբարյան

17:05, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Պերմյակովի նախադեպն արդեն վտանգավոր շարունակություն է սկսում ստանալ». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զարմանալի, անմեկնելի ռուսական զինվորականների պահվածք իրենց ռազմավարական դաշնակցի խաղաղ բնակավայրերում, թեև գուցե նրանք չգիտեն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԵՏՄ դաշնակից է, նրանց արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին լավ չեն իրազեկել, ուստի առանց ներկայանալու խուժել են Փանիկ, փողոցներում կրակել, ահաբեկել մարդկանց իբր զորավարժություն է անհեթեթ բացատրությամբ: Թերևս ՀՀ պատկան մարմինները նրանց պետք է բացատրեն, թե ինչպես պետք է իրենց պահեն դաշնակից ինքնիշխան պետության տարածում, երբ նրանցից անգամ գումար չի վերցվում ռազմակայանի տարածքի օգտագործման դիմաց: Սխալն էլ հենց այստեղ է, նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը պետք է սկզբունքորեն սրբագրվի, իսկ տարածքի օգտագործման համար Հարավային Կովկասում գնալով մեկուսացող Ռուսաստանը լիովին կարող է վճարել, իր զինվորականներին էլ կողմնորոշել, թե որտեղ, երբ և ինչու կրակել: Պերմյակովի նախադեպն արդեն վտանգավոր շարունակություն է սկսում ստանալ....

8359 | 0
Facebook