Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կրակոցի հեղինակն իմ ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը». Պավլիկ Մանուկյան

14:10, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Կրակոցի հեղինակն իմ ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը». Պավլիկ Մանուկյան

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում Պավել Մանուկյանն աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել: «Բիլյանը և Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք բացարձակապես ոչ մի կապ չունեն: Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից (նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին): Պատահական կրակոցի հեղինակն իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ՝ բանկոմատ բացելու խնդիր են ասում ինչ-որ: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը:

Ավելի ուշ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը հերքել են Մանուկյանի հայտարարությունը։

Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի
6372 | 0
Facebook